Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է Իրանի բանակցային ուժի մասին. հաղորդում է BBC-ն: «Պարզապես հիշեցման համար` իրանցիները ոչ մի պատերազմ չեն շահել եւ չեն պարտվել որեւէ բանակցությունում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Թրամփի թվիթերյան այս գրառումը պետք է դիտարկել երկու երկրների լարված հարաբերությունների ֆոնին: Թեեւ կողմերը պնդում են, որ հակամարտության չեն ձգտում, այդուհանդերձ, հորիզոնում չկա որեւէ ազդակ, որը կվկայի կողմերի միջեւ բանակցության հնարավորության մասին:
Նշենք, որ Թրամփը բազմիցս է նշել առանց նախապայմանների Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին: Վերջին շրջանում, սակայն, նա խոստովանել է, որ Իրանի հետ բանակցելու համար պայմանները գնալով ավելի են բարդանում: