|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց հետո շաբաթ օրը հրավիրել է իր կողմնակիցների առաջին մեծ հանրահավաքը: Հազարավոր մարդիկ մասնակցել են Օհայոյի ցույցին:
Նախկին նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև Ռուսաստանի թեմային: Ըստ Թրամփի՝ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը այժմ «նվաստացնում են» ԱՄՆ-ին, ինչը իր օրոք չի եղել: Նա մեղադրել է Բայդենի վարչակազմին Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազատարն ավարտել թույլ տալու մեջ`ասելով, որ իր ղեկավարությամբ ԱՄՆ-ը դադարեցրել է գազատարի շինարարությունը: Միևնույն ժամանակ, Բայդենը նախկինում հայտարարել էր, որ հենց Թրամփի վարչակազմն է թույլ տվել Ռուսաստանին՝ այդ գազատարը կառուցել:
Թրամփը ուղղակիորեն չի խոսել 2024 թվականին նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ծրագրերի մասին, բայց ասել է, որ հանրապետականները պետք է պայքարեն Սպիտակ տան համար: