|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արևմտյան Հայաստանի Սեբաստիա (թուրք. Սիվաս) նահանգի Գյուրուն շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցում շարունակվում են անցյալ տարվանից սկսված վերանորոգման աշխատանքները. հաղորդում է bizimsivas.com.tr կայքը:
Ըստ կայքի` 19-րդ դարի սկզբին կառուցված և ավերման եզրին գտնվող այս եկեղեցու վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև այս տարվա վերջը, իսկ վերականգնողական ծրագիրն արժեցել է 3 մլն 984 հազար թուրքական լիրա:
Գյուրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին նշել է, որ աշխատանքների ավարտից հետո եկեղեցին կդառնա թանգարան, նաև` ինչպես մշակութային, այնպես էլ զբոսաշրջային կենտրոն: