|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով պատժամիջոցները կազդեն համաշխարհային ֆինանսների, էներգետիկայի, մատակարարման շղթաների կայունության վրա և նոր բեռ կդառնան համաշխարհային տնտեսության համար, որն արդեն իսկ տուժել է համաճարակից. ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
Երեքշաբթի Սի Ցզինպինը տեսագագաթնաժողով է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. երեք երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Իրանի միջուկային համաձայնագիրը և Չինաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ։
«Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ նվազեցնելու համար ճգնաժամի բացասական ազդեցությունը»,- ասել է Սի Ցզինպինը, որին մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նրա խոսքով՝ «համապատասխան պատժամիջոցները կազդեն համաշխարհային ֆինանսների, էներգետիկ ռեսուրսների, տրանսպորտի և մատակարարման շղթաների կայունության վրա, կծանրաբեռնեն համաշխարհային տնտեսությունը, որը գտնվում է համաճարակի ծանր բեռի տակ, ինչը ձեռնտու չէ ոչ մի կողմին»։