կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-27 14:14
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է մանր ժուլիկությունների ու մանիպուլյացիաների ստրատեգիան․ Տեր-Նակալյան

Թվում է՝ ճիշտ քայլեր արվում են, բայց այդ քայլերն արվում են առնվազն ուշացումով, որոնք ժամանակավրեպ են և չեն տալիս ցանկալի արդյունք՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը մամուլի ասուլիսում՝ անդադառնալով արտակարգ դրության ռեժիմի պայմաններում իշխանությունների գործողություններին։

Նա, մասնավորապես, իբրև ուշացած քայլ որակեց արատակարգ դրությունը ոչ թե մարտի 1-ին, երբ առաջին հիվանդն արձանագրվեց, այլ մարտի 16-ին հայտարարելը։

«Անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է մանր ժուլիկությունների ու մանիպուլյացիաների ստրատեգիան, որի վերջնանպատակը ոչ թե վիրուսի ու վիրուսից ավելի ահավոր վտանգավոր՝ տնտեսական հետևանքների մեղմումն է, այլ այդ հետևանքների պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու և իրենց գեղեցիկ թիթեռնիկ ներկայացնելու ռազմավարությունը»,-ասաց նա։

Կոնստանտին Տեր-Նակալյանը բերեց Աննա Հակոբյանի տուգանքի օրինակը․ «Քանի՞ անգամ եք տեսել, որ այդ տուգանքի ակտը 12 ժամում գա հասնի։ Ամեն ինչ էլի գնում է բեմադրությունների սցենարով ու չեն տրվում կարևորագույն կարգավորումներ»։

Նա հիշեցրեց, որ երբ դեռ գրանցված հիվանդներ չկային և մարդիկ ասում էին՝ սա մեծ ռիսկեր է պարունակում, այդ մի քանի  հարյուր հոգուն, որ գալիս են Իտալիայից, Իրանից, Չինաստանից, կոշտ ինքնամեկուսացման մեջ դնենք, իրենք սկսում էին պաթոսով բացատրել, որ մեր հայրենակիցներն են՝ ինչպե՞ս կարելի է նրանց հետ այդպես վարվել։

«Հիմա, փաստորեն, կարելի է ամբողջ հանրապետության հետ այդպես վարվել։ Վարվել ես՝ ճիշտ ես արել, լավ ես արել, բայց դրանից բխում է որոշակի գործողությունների տրամաբանություն․ ժողովուրդը պետք է սնվի, ունի երեխաներ, տարեց ծնողներ, երբ ուղարկում ես տներով, ասում՝ չես կարող աշխատել, դրանից իր ֆիզիոլոգիական պահանջները չեն զրոյանում։ Ըստ այդմ, պետք է լուծումներ առաջարկես, որ մարդը էլեմենտար սովածության հարց չունենա։ Բայց, արի ու տես, երբ այդ հարցը բարձրաձայնում են ԱԺ-ում, Փաշինյանն ասում է՝ օրավարձով մարդ Հայաստանում չկա․ չկա մարդ, չկա խնդիր, էլի»,-ասաց նա։

Տեր-Նակալյանը չբացառեց, որ մարդկանց մոտ եղած կանխիկ գումարն ու նրանց պարտքով տվողների գումարն էլ ավարտվի, այդ դեպքում ինչպես են ապրելու, երբ անգամ  բանկերը վարկերն ու տոկոսները չեն սառեցրել։

«Հիմա արվում է կապիկություն, նույն «Վարկս էյեմ»-ի պատմությունը․ ըստ էության մենք ականատես եղանք, ոնց է պետությունը իրականացնում ռեյդերական զախվատ ընկերությունում։ Արդյո՞ք ինքը միակ վարկային կազմակերպությունն է, կամ այլ կազմակերպություններ բարի դրացիական վերբերմունք ունեն։ Դեզօրիենտացնող պոպուլիստական քայլ էր, նայում են՝  ֆեյբուքում ինչն  լայք հավաքում, դա էլ անում են։ Պողոսի մոտ տպավորություն է, որ եթե «Վարկս էյէմ»-ը փակվեց ինքը էդ վարկը չի տալու․ ո՛չ, ինքը էդ վարկը տալու է, բայց տալու է ոչ թե «Վարկս էյ էմ»-ին, այլ մեկ այլ ընկերության, օրինակ Վիվարոյին, մրցակիցները լրացնելու են այդ տեղը և ունեմ կայուն զգացողություն, որ այդ հիմնական մրցակցին, ով լրացնելու է այդ տեղը, մենք գիտենք»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․