կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 10:40
Աշխարհ

Հայաստանում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. Մատվիենկո

Հայաստանում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. Մատվիենկո

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երեկ ասուլիսի ժամանակ պատասխանել է հարցին` կա՞ անհրաժեշտություն, որ ՌԴ-ն անցնի կառավարման խորհրդարանական համակարգի. հայտնում է ТАСС-ը:

Նրա խոսքով` երկրների պետական կառուցվածքը  հիմնվում է պատմության, մշակույթի և ավանդույթների վրա: Նա բերել է Հայաստանի օրինակը:

«Աշխարհում կան խորհրդարանական պետությունների հաջողված օրինակներ, սակայն դրանք այնքան էլ շատ չեն… Մեր գործընկերները Հայաստանում խորհրդարանական համակարգին անցնելու որոշում կայացրեցին, սակայն, դուք տեսնում եք, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, այնքան էլ հեշտ չէ: Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում նրանց, ցանկսնում, որ նրանց մոտ ամեն ինչ ստացվի»,-մասնավորապես ասել է Մատվիենկոն: