Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Մոսկվայում բնակվող` հայրական կողմից արաբ, իսկ մայրական կողմից ծագումով ռուս լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբասը Twitter-ի էջում տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել. հաղորդում է ermenihaber.am կայքը։
Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
«Դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել։ Իսկ հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող այդ գազանները Սյուզանին քարկոծելով սպանել են»,- նշել է Աբասը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս հաստատել է տեղեկության իսկությունը՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Ըստ փորձագետի՝ «Սյուզան Դեր Կարկուրի մահվան լուրը տարածվել է դեռևս հուլիսի 12-ին։ Նա բնակվում էր Իդլիբ նահանգի Ջիսր ալ Շուղուր բնակավայրին հարակից երբեմնի հայաբնակ ալ-Յաքուբե գյուղաքաղաքում:
Ալ-Յաքուբեն շուրջ 2000 քրիստոնյա բնակիչ ունեցող եզակի բնակավայր է Իդլիբում, որը վերահսկվում է տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների կողմից: Սիրիական ճգնաժամի սկզբնական փուլում՝ 2011-2012թթ., շրջանի մի քանի տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են Քեսաբ և Հալեպ, քանի որ Իդլիբը մշտապես եղել է ընդդիմադիր խմբավորումների առանցքային հենակետերից:
Սյուզան Դեր Կարկուրն այդ բնակավայրում մնացած միակ հայն էր և ամուսնացած էր քրիստոնյա արաբի հետ: Հալեպահայ համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս առաջարկվել է տեղափոխել տիկնոջը Հալեպ, բայց ապարդյուն»: