|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ներկայացրած որոշումը, համաձայն որի` նախարարությունը «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության` իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը նվիրում է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:
Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց մեկ այլ նախագիծ, որի մշակումը պայմանավորված էր Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի անանցանելիության դժվարացման հետ, որի արդյունքում խաթարվել էր անվտանգ երթևեկությունը:
Այդ ավտոճանապարհի առանձին հատվածներ ենթակա են հիմնանորոգման, և դրա համար նախատեսված ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել 53 միլիոն 397 հազար դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Սա, իրոք, կարևոր է: Ես ինքս եմ տեսել, որ այդ ճանապարհը վատ վիճակում է, և մենք աշխատանքներն արագացնելու համար պահուստային ֆոնդից հիմա կտրամադրենք այդ գումարը»: