կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-27 10:59
Հասարակություն

Պատգամավորները մերձեցմա՞ն են շտապում

Պատգամավորները մերձեցմա՞ն են շտապում

Դեռ երկու օր առաջ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը տեղեկատվություն էր տարածել, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար, 2019 թվականի հունիսի 27-28-ը ներառյալ, Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (հունիսի 27-29-ը ներառյալ), ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Արթուր Դավթյանը, Սարիկ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արկադի Խաչատրյանը: 

Պատգամավորներն Facebook-ի իրենց էջերը ողողել են  ճամպրուկային «սելֆիներով»: Երիտասարդին վայել խանդավառությամբ նկարներ է, որ հրապարկում են, թե` բա գնում ենք Մոսկվա: Կողքից նայողի հայացքով սելֆիախեղդ անելն ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ցույց տալու է նման: Հիշելով «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի` «մերձեցման» մասին գրառումը, տպավորություն է, թե հայ երեսփոխանները րոպե առաջ ցանկանում են մերձեցման անմոռանալի երեկոներ ունենալ: