կարևոր
2815 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-13 10:53
Քաղաքական

Արցախում Փաշինյանի «տակ» աշխատող ուժերը շտապում են․ «Փաստ»

Արցախում Փաշինյանի «տակ» աշխատող ուժերը շտապում են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Մեր ունեցած տեղեկություններով, Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից պատրաստվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր գլխավոր նպատակին, այն է՝ նշանակվել Արցախի պետնախարարի պաշտոնում։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ, Բաբայանն իր շրջապատում ակնարկել է, որ պատրաստ է գնալ ամեն ինչի՝ իշխանության հասնելու համար։

Ինչպես հայտնի է, Արցախում քիչ չեն այն մարդիկ, ովքեր դեմ են Արայիկ Հարությունյանին և բավական վատ են վերաբերվում նրան, բայց Սամվել Բաբայանի՝ երկրի ներսում նոր ցնցումներ առաջացնելու այս մտադրությունը բավականին մեծ ռեզոնանս է առաջացրել։ Օրերս Ռուբեն Վարդանյանի կազմակերպած բավական մարդաշատ հանրահավաքը դուր չէր եկել ՀՀ իշխանություններին, ու, մեր տեղեկություններով, նաև այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող արցախյան քաղաքական շրջանակները, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, սկսել են շտապել։

Մեզ հայտնի է դարձել նաև, որ Արցախում Փաշինյանի «տակ» աշխատող ուժերը ամեն կերպ փորձում են ճանապարհ հարթել Բաբայանի համար, միաժամանակ ամեն ինչ անում են թիրախավորելու, վարկաբեկելու բոլոր այն մարդկանց, ովքեր որևիցե կերպ իշխանության գալու հավակնություն կարող են ունենալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում