ԵԽԽՎ-ն 5 տարի ժամկետով ընտրել է նոր գլխավոր քարտուղարի: Այդ պաշտոնում ընտրվել է Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիա Պեյչենովիչ-Բուրիչը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: ԵԽԽՎ գլխավոր քարտուղարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ` ձայների մեծամասնությամբ: Նա ղեկավարում է Եվրոպայի Խորհրդի քարտուղարությունը, հետևում Եվրոպական դատարանի կողմից մարդու իրավունքների ոլորտում ընդունած որոշումների կատարմանը, պետությունների կողմից Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը և այլն: