կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-11 15:16
Քաղաքական

«Գազպրոմ Արմենիա-ի» կողմից լուրջ ներդրումներ են սպասվում. ՌԴ դեսպան

«Գազպրոմ Արմենիա-ի» կողմից լուրջ ներդրումներ են սպասվում. ՌԴ դեսպան

Գազային բանակցությունները շարունակվում են, կան համալիր հարցեր՝ սակագների վերլուծություն, գազի գին, ներդրումային ներուժ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ցՀայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

««Գազպրոմ Արմենիա»-ի կողմից լուրջ ներդրումներ են սպասվում: Բանակցությունները վարվում են ընկերությունների, ինչպես նաև 2 երկրների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իմ տեղեկությամբ` դրանք շուտով կմոտենան իրենց ավարտին, բայց քանի դա չկա, լրացուցիչ տեղեկություն հաղորդելը դժվար է»,- նշեց նա:

Լրագրողների առաջարկին` մեկնաբանել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից «Ֆեյսբուք»-ի էջում Նիկոլ Փաշինյանի մտքերից մեկի տեղադրման նպատակը, որ «երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն», ռուս դիվանագետն ասաց, որ Զախարովան արդեն իսկ համապատասխան կերպով արձագանքել է՝ թարմացնելով գրառումն այն բանից հետո, երբ իր այդ քայլն ընկալվեց որպես ծաղրանք՝ ուղղված ՀՀ վարչապետին: «Խոսքն այն մասին էր, որ պետք է ամեն հարց լուծել՝  հաշվի առնելով և հարգելով միմյանց հետաքրքրությունները, և գտնել փոխադարձ ընդունելի որոշում: Կարծում եմ՝ նա տվել է այդ ամենին միանշանակ գնահատական՝ բերելով օրինակ, թե ինչպես պետք է լինի»,-լրացրեց դեսպանը: