Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը վստահ է` «Սպայկա» ընկերության շուրջ լարված իրավիճակը հարթելու համար երկրի ղեկավարությունը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կալանավորման փոխարեն այլ լուծում պետք է գտներ:
Նրա համար անհասկանալի է` ինչպե՞ս ստացվեց, որ, օրինակ, մեծ սուպերմարկետների ցանց ունեցող անհատի մոտ ստուգումներ են իրականացվում ԱԱԾ-ի կողմից, բայց այդ ամբողջ պատմությունը փակվեց-գնաց` 16 մլն դոլարի տուգանքը վճարելուց հետո: «Բայց երբ հարցը 15 մլն մասին է, որոշում են կալանավորել վերոնշյալ ընկերության տնօրենին: Վարչապետը իշխանության գալուց հետո հայտարարեց, թե խորհրդարանում ներկայացված ՀՀԿ-ականները խանգարում են ներդրումային դաշտ ձևավորելուն: 4 ամիս է արդեն, որ հանրապետականները խորհրդարանում ներկայացված չեն, բայց, բացի երկու ձեռնարկություն բացելուց, լուրջ ներդրումներ չեն եղել»,- ասաց Բադալյանը:
Քաղտեխնոլոգը հիշատակեց նաև Ամուլսարի խնդիրը, որը տևական ժամանակ է` այդպես էլ լուծում չի ստանում, չի հստակեցվում` հանքը շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ: «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մի կողմից ներդումներ չկան, մյուս կողմից կալանավորում են ներսի ներդրողներին: Այս պարագայում ի՞նչ է թվում իշխանության ներկայացուցիչներին` ներդրողներ կլինե՞ն, թե՞ ոչ: Գործարարների ու ներդրողների հետ վեճերը պետությունը պետք է փորձի կարգավորել հաշտեցման միջոցով, արդյունքում կշահի երկրի տնտեսությունը, ու բիզնեսը չի տուժի: Իսկ ձերբակալություններ ու տույժ-տուգանքներ նշանակելով` միայն պետական բյուջեն լցնելու խնդիրն է լուծվում»,- ընդգծեց Արմեն Բադալյանը: