|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը չեղարկել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը. հայտնում է РИА новости-ն:
Նա նշել է, որ Դեոկրատական կուսակցության փոխնախագահ Պավել Ֆիլիպի հրամանը չի համապատասխանում Սահմանադրության նորմերին:
Հիշեցնենք, որ Մոլդովայում քաղաքական ճգնաժամ է:
Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը, որը ռուսամետ է, և եվրոպամետ ACUM դաշինքը շաբաթ օրը խորհրդարանական մեծամասնություն են կազմել և երկիրը 3 ամիս սպասումից հետո նոր կառավարություն է ստացել: Երկրի Սահմանադրական դատարանը այդ որոշումն անօրինական է համարել: Կիրակի օրը Պավել Ֆիլիպը, որին դատարանը նշանակել է երկրի ժամանակավոր ղեկավար, հրաման է ստորագրել խորհրդարանի ցրման և սեպտեմբերի 6-ին ընտրություններ անցկացնելու մասին:
Նոր կառավարությունը հայտարարել է, որ մինչ այդ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է դատավորների միջոցով ուզուրպացնել իշխանությունը: