կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-08 21:44
Սպորտ

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտեյնշտեյնին

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտեյնշտեյնին

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը տարավ առաջին հաղթանակը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը երեք անպատասխան գնդակ ուղարկեց  հակառակորդի դարպաս: Խաղն անցավ հայ ֆուտբոլիստների տարածքային եւ խաղային բացահայտ առավությամբ:

Խաղի մեկնարից երկու րոպե հետո հաշիվը բացեց Գեւորգ Ղազարյանը: 16 րոպե անց Ալեքսանդր Կարապետյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում Տիգրան Բարսեղյանը հաշիվը դարձեց 3:0: Երեք օր անց Հայաստանի հավաքականը Աթենքում կմրցի հոնաստանի ընտրանոը հետ:

Հայաստանի հավաքական - 13. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Տարոն Ոսկանյան, 6. Կառլեն Մկրտչյան, 7. Պետրոս Ավետիսյան, 10. Գևորգ Ղազարյան, 11.Տիգրան Բարսեղյան, 13. Կամո Հովհաննիսյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 20. Ալեքսանդր Կարապետյան: