կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 17:33
Քաղաքական

Օրենքի աբսուրդ մեկնաբանություն. Արարատ Միրզոյանը` Նիկոլ Փաշինյանին

Օրենքի աբսուրդ մեկնաբանություն. Արարատ Միրզոյանը` Նիկոլ Փաշինյանին

Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցելո՞ւ է Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին:

 «Վարչապետը Հայաստանում չէ, ինչպե՞ս մասնակցի»,- զարմացավ նա:

Լրագրողները հիշեցրեցին, որ ժամանակին, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկրում չէր, մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրն ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ կետում գտնվել չի կարող»:

«Օրենքի աբսուրդ մեկնաբանություն է, ժողովո'ւրդ ջան, եթե կառավարության որևէ անդամ, այդ թվում` նաև վարչապետը, երկրում չէ, ապա նա, իհարկե, չի կարող գալ այստեղ: Ես Փաշինյանի այդ հայտարարության կոնկրետ դրվագն ու կոնտեքստը չեմ հիշում: Եթե մարդը երկրում չէ, գործուղման մեջ է, ո՞նց կարող է գալ»,- ասաց Միրզոյանն ու շտապեց հեռանալ` ըստ երևույթին, Փաշինյանի արած հայտարարության և իր մեկնաբանության հակասությունն էլ ավելի չընդգծելու համար:

Հիշեցնենք, որ նման մի դրվագ էլ նախորդ տարի` 2018թ. հունիսի 13-ին էր տեղի ունեցել: Հարցուպատասխանին ներկա չէին Նիկոլ Փաշինյանն ու այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:  ՀՀԿ-ական` արդեն նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանն էր բարձրացրել նույն հարցը, ինչին իմքայլականները դարձյալ հստակ չէին պատասխանել: