Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը, խնդրահարույց է Հայ Յեղափոխական Դաշնակցության համար: Հանրության համար անորոշ էր, թե ինչի համար է այդ ամենն արվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը:
Ըստ նրա՝ տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալման փորձ էր: «Սա առաջին դեպքը չէր. հոկտեմբերի 2-ին կատարվեց նույն բանը: Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հանրությանը կանչել էր ԱԺ»,- ասաց նա:
Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ, ըստ Սահմանադրության, կա գործադիր, օրենսդիր, դատական մարմին և անթույլատրելի է, որ մեկը մյուսին ճնշեն, նրանք պետք է իրար հակակշռեն:
«Կառավարությունը խափանում է դատական մարմնի գործունեությունը: Սա հակասահմանադրական է»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը՝ նշելով, որ դատաիրավական համակարգի բարեփոխումներ կարելի էր անել օրենսդիր մարմնում համապատասխան նախաձեռնություններ առաջ բերելով:
Մանրամասները՝ տեսանյութում։