|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, նշելով, որ Սպիտակ տունը ողջունում է Թեհրանի հետ բանակցելու հնարավորությունը. այս մասին նա ասել է CNBC հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Հադլի Գամբելի հետ զրույցում:
Նա Իրանին անվանել է որպես «ակտիվ սպառնալիք» ԱՄՆ-ի շահերի համար եւ Մերձաւոր Արեւելքում քաոսի պատճառ՝ միաժամանակ նշելով, որ Վաշինգտոնը ողջունում է Թեհրանի հետ բանակցելու հնարավորությունը:
ԱՄՆ պետքարտուղարը պնդելով, թե Իրանի կողմից սառնալիքների ավելացման ականատեսն է, նշել է, որ ԱՄՆ վարչակազմն ամրապնդում է իր կարողականությունը, Իրանի կողմից հնարավոր «ագրեսիա»-ին արձագանքելու համար:
«Հենց այդ պատճառով էլ մենք ավիակիրների խումբ ենք տարածշրջան գործուղել»,- ասել է Մայք Պոմպեոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ռազմական հակամարտություն չի փնտրում եւ անակնկալ ու չհաշվարկված պատերազմի մեջ չի ներքաշվի: