|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եվրամիությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի ցանկությունը՝ աշխատել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. ասվում է ԵՄ դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
«ԵՄ-ն ողջունում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի ցանկությունը՝ աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև այդ նպատակով հատուկ ներկայացուցիչների նշանակումը»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել ուրբաթ Մոսկվայում, անվանել է «կարևոր առաջընթաց»:
«Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,- ասվում է հայտարարության մեջ։