Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է․
«Նիկոլը գելխեղդի թեման առաջ է բերել Վարդան Այգեկցու առակի շրջանառության ֆոնին։ Այդ առակի արդիականությունը վերջերս շեշտվեց, զուգահեռներ անցկացնելով ներկայի հետ, որտեղ գայլերն համոզում էին ոչխարներին, որ գելխեղդներն են իրենց թշնամին։ Պատերազմից առաջ Քարնեգի հիմնադրամի ուղիղ ցուցումով Նիկոլն ու սորոսականները արշավ էին սկսել ուժայինների (հատկապես Արցախի) դեմ։ Նաև թուրքական ուժերին նախապատվություն տալն էր՝ ռուսների նկատմամբ։ Այդպիսով նա այս թեմաներն ուղղակի ցրում է և ձևախեղում։ Հիմա շատերը սկսել են ծաղրել գելխեղդների թեման, մինչդեռ իր նպատակն հենց դա էր՝ թեմայի այլախեղումը և առակի բուն էության աղճատումը։ Նիկոլը ոչինչ պատահական չի անում, շատ հետևողական աշխատում է քանդելու ուղղությամբ»։