Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի վերջո, խոսել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների և պատգամավորների ձերբակալության մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ նա պնդել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության կապերը միայն Քանդիլում չեն:
«Նրանք մեր խորհրդարանում կապեր ունեն: Հունիսի 7-ին 80 պատգամավոր ձերբակալվեց: Դրան հաջորդող օրը ժողովրդին փողոց դուրս գալու կոչ արեցին՝ պատճառ դառնալով 52 հոգու մահվան: Իրականում կատարվածը շատ պարզ է և հստակ: Մեր մեջլիսը մայիս ամսին հանեց բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը՝ անխտիր: Այնպես որ` սա միայն նրանց ուղղված գործողություն չէ»,- հայտարարել է Էրդողանը:
Անուղղակիորեն անդրադառնալով նաև համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեթդաղի ձերբակալությանը՝ նա պնդել է, որ այդ կուսակցության անդամներն այդ փաստը փորձում են որպես սադրանք օգտագործել:
«Պատգամավորների անձեռնմխելիությունը հարցով դատական համակարգին մարտահրավեր ուղղող անմիտների նպատակը Թուրքիային միջազգային ասպարեզում վատ դրության մեջ գցելն է»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու և նրանց աջակցելու մեղադրանքով նոյեմբերի 4-ին ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 անդամ, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: