կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 16:53
Տնտեսական

Ստվերը եղել է, կա ու կմնա. ՊԵԿ փոխնախագահ

Ստվերը եղել է, կա ու կմնա. ՊԵԿ փոխնախագահ

Այսօր լրագրողների հետ զրույցում մենաշնորների ու ստվերի մասին խոսելիս ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանն անսպասելի հայտարարություն արեց` ասելով, որ ստվերը եղել է, կա ու կմնա, որովհետև այն դժվար է իսպառ վերացնել:

Ըստ ՊԵԿ փոխնախագահի` թեև կառավարությունը պայքարում է ստվերի դեմ, կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս, ծախսերն են ուռճացնում կամ ձգտում են եկամուտներ ավելի շատ ստանալ, քան պետական բյուջե վճարել: Աս երևույթը, ըստ Ալավերդյանի, բնական է ու կա բոլոր երկրներում: Եվ եթե արևմտյան երկրներում այդ ամենն այլ բնույթ է ստանում, Հայաստանում դա շատ տեսանելի է, և դրա հետևանքները զգացվում են:

Հարցին, թե ինչո՞ւ ավտոմեքենայի համար սահմանված մաքսավճարները հրապարակային չեն, Ալավերդյանը պատասխանեց, որ պարտադիր չէ, որ ամեն ինչ գրեն ու փակցնեն թերթերին:

«Հացի, դեղորայքի մասին չեք խոսում, միշտ կպնում եք այդ ավտոմեքենաներին, ի՞նչ եք ուզում: Ես չեմ կարծում, որ դա հանրային կդառնա, որովհետև, այդ մեքենաների ցանկի հետ կապված, մենք անպայմանորեն գործ կունենանք այդ ոլորտից եկամուտների մեծ անկումների հետ»,- ասաց նա: