|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը էլեկտրոնային նամակի միջոցով հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է «Մուսուլման եղբայրներին» ահաբեկչական կազմակերպություն հայտարարել»:
New York Times թերթը հայտնում է, որ ապրիլի 9-ին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդուլֆեթթահ աս Սիսիին հաջողվել է համոզել Թրամփին` «Մուսուլման եղբայրներին» հայտարարել ահաբեկչական խմբավորում. հաղորդում է haberturk.com կայքը:
Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Դոնալդ Թրամփն ահաբեկչական էր հայտարարել Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը, ինչին ի պատասխան` Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ի ԶՈւ Կենտրոնական հրամատարությանն ընդգրկել էր ահաբեկչական կառույցների ցուցակում: