|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Մուսուլման եղբայրներ» շարժումը որոշում է կայացրել Սիրիայի` ապստամբների կողմից վերահսկվող տարածքներում ներկայացուցչություններ բացելու մասին. այսօր Financial Times-ի թղթակցին հայտնել է Սիրիայից արտաքսված կազմակերպության առաջնորդ Ռիադ ալ Շաղֆան:
«Սկզբում հեղափոխություն էր, եւ գաղափարախոսության համար տեղ չկար: Սակայն ներկայումս Սիրիայում կան տարբեր խմբավորումներ, եւ մենք համարում են, որ եկել է վերակազմավորվելու ժամանակը»,- հայտարարել է նա:
1940-ականներին Սիրիայում գործունեություն ծավալած «Մուսուլման եղբայրներ»-ի գործունեությունը արգելվել է1963 թվականին, իսկ 80-ականներին այն վերջնականապես ջախջախվել է: Կազմակերպության առաջնորդները փախել են այլ արաբական երկրներ, առաջին հերթին` Կատար: