Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Եգիպտական դատարանը վճիռ է կայացրել մահվան դատապարտելու Մուհամեդ Ահմեդ Հուսեյինին, ով մեղադրվում էր վեց ղպտի քրիստոնյաների սպանության մեջ:
2010 թ-ի հունվարի 6-ին Մուհամեդ Ահմեդ Հուսեյինը եկեղեցու դիմաց կրակահերթ էր բացել պատարագից դուրս եկող քրիստոնյաների վրա, որի արդյունքում զոհվել էին վեց հոգի: Ենթադրվում է, որ այդ հարձակումը վրեժ էր քրիստոնյա տղամարդու կողմից տասներկուամյա մուսուլման աղջկա բռնաբարության համար: Քրիստոնյա ղպտիները կազմում են եգիպտոսի բնակչության քսան տոկոսը, և պարբերաբար ենթարկվում են բռնարարքների մուսուլման բնակչության կողմից:
Երկու շաբաթ առաջ Ալեքսանդրիայի Ղպտի քրիստոնեական եկեղեցում ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել էր ինքն իրեն՝ խլելով 23 մարդու կյանք:
Հռոմի Պապը բազմիցս հանդես է եկել Եգիպտոսում ղպտիների իրավունքների պաշտմանության կոչով, այս երկու դեպքերը ևս չէր թողել անարձագանք: Այս դատավճիռը հազվագույտ անգամն է, երբ քրիստոնյայի սպանության համար մուսուլմանը մահվան է դատապարտվում: