Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ես չեմ կարող լռել: Ես դիմում եմ նրանց, ովքեր ունակ են տրամաբանորեն և առողջ մտածել, զգալ, խորհել: Հայաստանն այսօր, կարծես, կոտրված դռներ ունեցող տուն լինի, որտեղ թշնամիներ ու դիակապուտներ են վխտում՝ պահանջելով առասպելական իրավունքներ, այս տանը զգացվում է քայքայման հոտը, հնչում են անմեղ սպանված երեխաների ձայները և հնչյունները գլխատված եկեղեցիների զանգերի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայ–ռուսական արմատներով հայտնի դերասանուհի Սաթի Սպիվակովան։
«Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: 8 ամիսը բավական ժամանակաշրջան է հետպատերազմյան դեպրեսիայի համար: Շատ հաճախ ընտրությունների ընթացակարգը ձևական բնույթ է կրում, բայց ոչ՝ այս անգամ, ոչ՝ մեր պարագայում: Մուրճով հոգեկան, որը պատերազմ հայտարարեց ամբողջ հայկական քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ-դեմոկրատ, որը բացահայտել է բռնապետի իր երեսը, անգրագետ դեմագոգ և իշխանությանը կպած մանիպուլյատոր՝ նա հպարտ է պարտությամբ, հակալիդեր, որի համար ցանկացած ողջամիտ մարդ անսահման ամաչում է։ Արդյո՞ք դրան ենք արժանի։
Հազարավոր զոհեր, հազարավոր հաշմանդամներ, հազարավոր անօթևան ընտանիքներ, հազարավոր այրիներ և որբեր, կորցրած հողեր, ոտնահարված սրբավայրեր, բաց սահմաններ, նվաստացում, որը երբեք չի ավարտվում, հասարակության լիակատար պառակտում. սա «Իմ քայլը դեպի դժոխք» կուսակցության գործունեության արդյունքն է: Մենք ունակ ենք վերջ տալ այս մղձավանջին: Միայն հպարտությունը թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը:
Մենք ի վիճակի ենք դառնալ մեր Վերածննդի ճարտարապետները: Հայաստանը հնարավորություն ունի, արթնանալով հունիսի 21-ին, վերականգնելու գլխավորը` արժանապատվություն: Մնացածը ժամանակ է պահանջում, ուժ է պետք, կամք է պետք, հավատ է պետք: Կորուստները չափազանց մեծ են ...Ես հավատում եմ իմաստությանը, ողջախոհությանը, ինտուիցիային և լույսին, որոնք ապրում են իմ մեծ ժողովրդի մեջ: Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը կարող են վերադարձնել մեր արժանապատվությունը, մաքրել մեր երկիրը չարիքից, պաշտպանել մեր սահմանները: Ամեն ինչ լավ է լինելու։
Եվ թող Աստված մեզ հետ լինի», – գրել է նա։