Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 5-ին Հայաստանում Սահմանադրության օրն է: Հենց այդ օրը 1995թ.-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց երկրի մայր օրենքը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:
Հետագայում առաջացավ Սահմանադրությունը լրամշակելու անհրաժեշտություն: Այն փոփոխելու երկու փորձ է կատարվել. Առաջինը` 2003 թ. մայիսի 25-ի հանրաքվեն էր,ո ր տապալվեց: Սահմանադրությունը բարեփոխելու նպատակով երկրորդ հանրաքվեն անցկացվեց 2005թ. նոյեմբերի 27-ին: Արդյունքում\' երկրի հիմնական օրենքը վերանայվեց, ամրագրվեցին մի շարք նոր ենթահոդվածներ, հստակեցվեցին իշխանության թևերի հավասարակշռման և զսպման մեխանիզմները: Կառավարման նախագահական համակարգից անցում կատարվեց կիսանախագահականի: Անփոփոխ մնացին 117 հոդվածներից բաղկացած Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:
Ի դեպ, Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է.«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Երկրորդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։
Ըստ Սահմանադրության 114-րդ հոդվածի` արգելվում է փոփոխման ենթարկել 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այս պահին աշխատում է Սահմանադրական հերթական բարեփոխումների հայեցակարգի շուրջ, որն ամենայն հավանականությամբ համաժողովրդական հանրաքվեի կդրվի այս տարվա աշնանը կամ 2016-ի գարնանը: Ըստ սահմանադրական նոր բարեփոխումների` նախատեսվում է անցում կառավարաման խորհրդարանական համակարգի եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի: