|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս պահին Փարիզում շարունակվում է Աստվածամոր տաճարի հրդեհաշիջման աշխատանքը: Հրդեհը դեռևս չի մարվել, ինչի հետևանքով ամբղջությամբ փլուզվել է եկեղեցու գմբեթը, տանիքը, զանգակատունը:Պետական առաջին դեմքերը արձագանքում են ցավալի միջադեպին:
«Ինչպես մեր բոլոր հայրենակիցները, ես մեծ տխրությամբ եմ տեսնում, թե ինչպես է մեր մի մասնիկն այրվում»,- Էմանուել Մակրոնն է գրել թիվթերյան իր էջում:
«Վշտալի է տեսնել Աստվածամոր տաճարը հրդեհի մեջ: Լոնդոնը կիսում է Փարիզի վիշտը և իր աջակցությունն է հայտնում բարեկամ ժողովրդին»-գրել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հրդեհաշիջման համար «թռչող ջրցան մեքենաներ» օգտագործել:
Հատկանշական է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ` 3 օր առաջ, Փարիզի Աստվածամոր տաճարից իջեցվել են սրբերի քանդակները: