Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության» քարտուղար Վահե Էնիֆաջյանը պնդում է, որ իրենց մոտ քաղաքական բովանդակային առումով որևէ բան չի փոխվել: Այս մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հարցին` ինչո՞ւ փոխվեց ԲՀԿ-ի դիրքորոշումը:
«Մենք առաջին օրվանից էլ ասել ենք, որ սատարում ենք և մասնակից ենք հեղափոխությանը: Երեկ կնքված հուշագրում սևով սպիտակի վրա հենց նույն հեղափոխությունը սկսած Նիկոլ Փաշինյանի կողմից էլ ստորագրված է, որ «Ծառուկյան» դաշինքը, ԲՀԿ-ն հեղափոխության անբաժանելի մասնիկ է»,- ասաց նա:
Էնֆիաջյանը շեշտեց, որ դեռևս ամիսներ առաջ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրություններին գնալ հունիս ամսին: «Այսինքն` դեկտմեբեր ամսվա հետ կապված դետալային հարցեր կային, որոնք պետք է քննարկվեին: Բոլորը գիտեն, որ Փաշինյանի կողմից եղավ հայտնի հայտարարություն, որ, վերադառնալով Հայաստան, պետք է սկսվեն քննարկումներ, մատնանշվեց նաև օրակարգը: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք այդ քննարկմանը, ցավոք, այդ քննարկումները տեղի չունեցան»,- նշեց նա:
Ըստ Էնֆիաջյանի` իրենց քաղաքական որոշումներում իրենք եղել են հստակ: «Գագիկ Ծառուկյանը եղել է հստակ, նրա առաջին հայտարարությունը եղել է, որ ինքը և մեր քաղաքական թիմը ժողովրդի կողքին է: Ժողովրդի ցանկությունը մեզ համար կարևոր է, ինչը և արտացոլում է հուշագիրը»,- ասաց նա:
Դիտարկմանը` «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խիստ քննադատել և ասել են` չեն ցանկանում դեկտեմբերին գնալ արտահերթ ընտրությւոնների, և հարցին` հնարավո՞ր է նրանք մանդատները վայր դնեն և լքեն կուսակցությունը, Էնֆիաջյանը պատասխանեց. «Մեր քաղաքական թիմը միասնական է, և ամեն պատգամավոր կարող է տարբեր կարծիք ունենալ, վերլուծություններ անել: Պատգամավորը կաշկանդված չէ կարծիք հայտնելուց, բայց այս դիրքորոշումը մեր խմբակցության որոշումն է, որն էլ Գագիկ Ծառուկյանը, որպես խմբակցության ղեկավար, ներկայացրել է բոլորիս անունից»:
Էնֆիաջյանը ապատեղեկատվություն անվանեց այն լուրերը, թե իրենց կուսակցությունում տարաձայնություններ կան, և հնարավոր է` մարդիկ դուրս գան կուսակցությունից:
Դիտրակմանը` վարչապետը ԲՀԿ-ին հալահեղափոխական ուժ համարեց, նաև հրապարակավ աշխատանքիւց ազատեց ԲՀԿ-ական նախարարներին և մարզպետերին, Էնֆիաջյանը պատասխանեց, որ այդ ժամանակահատվածում որոշակի ապատեղեկատվություն կար, և որ վարչապետին որոշ տեղեկություններ թյուր էին ներկայացված:
Նա ընդգծեց, որ իրենք մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականն էին միացել շարժմանը: «Բանակցություններ սկսելիս կարելի էր առաջինը գործընկերների հետ սկսել դրանք, նոր` մնացած խմբակցությունների հետ»,- եզրափակեց նա: