Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բողոքարկել է Անկարայի ընտրության արդյունքները` պահանջելով վերահաշվարկ: Անկարայի նահանգային ընտրական հանձնաժողովը մերժել է ԱԶԿ-ի այս պահանջը: ԱԶԿ փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը հայտարարել է, որ դիմելու են Թուրքիայի Բարձրագուն ընտրական հանձնաժողով` Անկարայում ստացած քվեները դարձյալ հաշվելու համար. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշը հաղթել էր ԱԶԿ թեկնածու Մեհմեթ Օզհասեքիին:
Շարունակվում է նաև Ստամբուլի ընտրության արդյունքների վերահաշվարկը: Թեև ընդդիմադիր ՀԺԿ թեկնածու, դեռևս ոչ պաշտոնական տվյալներով` ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձայները գնալով նվազում են վերահաշվարկի արդյունքում, այնուհանդերձ, արդեն վերահաշվարկված 80% քվեների համաձայն` Իմամօղլուն ԱԶԿ թեկնածու Բինալի Յըլդըրըմից առաջ է մոտ 16.000 ձայնով: Սակայն ԱԶԿ փոխնախագահ Յավուզը հայտարարել է, որ դարձյալ պահանջելու են Ստամբուլի արդյունքների վերահաշվարկ: