Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ապրիլի 5-ին Հանոյի Բարեկամության պալատում Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության (The Vietnam Union of Friendship Organizations) կողմից Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը պարգևատրվեց «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով։ Մրցանակը հանդիսանում է Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության բարձրագույն պարգևը։
Պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Վիետնամի բարեկամության միությունների կազմակերպությունների նախագահ, դեսպան Նգույեն Ֆուոնգ Նգան (Nguyen Phuong Nga) և Հայ-վիետնամական բարեկամության կազմակերպության նախագահ Նգույեն Վան Տուանը (Nguyen Van Thuan)։
Դեսպան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Վիետնամի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ավանդույթների և արժեքների վրա, ինչպես նաև անդրադարձավ տնտեսության, առևտրի, կրթության, տեխնոլոգիաների փոխանակման, մշակույթի ոլորտներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող համագործակցությանը։