Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հուլիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, «քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների քարոզարշավին, ընտրական շտաբի աշխատանքներին առնչվող հարցեր, տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները ներկայացրել են խորհուրդների առաջարկները՝ ընտրական ցուցակների ձևավորման շուրջ»։
Արտաքուստ այստեղ արտառոց բան չկա, որ կուսակցության ղեկավարի նախագահությամբ կայացել է քննարկում սպասվող ընտրությունների հետ կապված: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, իրականում Նիկոլ Փաշինյանն այնքան է անհանգստացած ընթացիկ սոցիոլոգիական հարցումների տվյալներով ու ՔՊ-ի պարտության հեռանկարով, որ անձամբ է կոորդինացնում բոլոր աշխատանքները, ամենաչնչին հարցն անգամ իր ուղղակի հսկողության տակ է պահում: Փաշինյանի համար Երևանի ավագանու ընտրությունները դարձել են կենաց-մահու պայքար, «համաշխարհային նշանակության» ճակատամարտ:
Այնինչ, ամենօրյա ռեժիմով ստացվող տեղեկությունները ոչ միայն մտահոգիչ են ՔՊ-ի համար, այլև պարզապես կործանարար հեռանկարներ են գուժում ընտրությունների հետ կապված: Հենց այդ պատճառով էլ կազմակերպչական բոլոր աշխատանքները Փաշինյանն ինքն է համակարգում: Իշխանական աղբյուրները հայտնում են, որ քարոզարշավի ընթացքում նույնպես, բանուգործը թողած, Նիկոլ Փաշինյանը զբաղվելու է ընտրություններով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում