կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 18:02
Քաղաքական

Մասնավոր ալիքներ են, և մենք իրավունք չունենք միջամտելու նրանց խմբագրական քաղաքականությանը. Ջաբարովը՝ «ՌԵՆ ՏՎ»-ի հակահայ արտահայտությունների մասին

Մասնավոր ալիքներ են, և մենք իրավունք չունենք միջամտելու նրանց խմբագրական քաղաքականությանը. Ջաբարովը՝ «ՌԵՆ ՏՎ»-ի հակահայ արտահայտությունների մասին

Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ էր ունեցել  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի 453-րդ նիստում, որի ժամանակ դժգոհություն էր հայտնել ռուսաստանցի պատգամավորների՝ Բաքվում հակահայկական միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ:

Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում ՌԴ Պետական դումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը և ԴԽ դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային գործերի, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն խուսափեցին հստակ գնահատական տալ Արարատ Միրզոյանի դիտարկումներին:

«Դաշնության խորհրդի ոչ մի անդամ այդ ժամանակ Բաքվում չի եղել, ձեր ունեցած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այնտեղ եղել է նախկին սենատոր Լյուդմիլա Կոզլովան, որը ծնվել է Բաքվում: Մեր խորհրդի հետ նա որևէ առնչություն չունի, իսկ մնացածը Պետդումայի պատգամավորներ են եղել»,- նշեց Չերնիշենկոն:

Իր հերթին Վլադիմիր Ջաբարովը «գաղտնազերծեց» որոշ նրբություններ: «Երբ մենք զրուցում էինք Լիլիթ Մակունցի հետ, մեզ ասացին, որ ռուսական որոշ ալիքներ, մասնավորապես՝ «ՌԵՆ ՏՎ»-ն, որոշ ոչ հաճելի արտահայտություններ են թույլ տրվել, ինչին մենք պատասխանեցինք, որ այդ հեռուստալիքները մասնավոր են, որոնցով թույլ են տրվում նման բաներ, բայց ոչ միայն կոնկրետ երկրի նկատմամբ, այլ անգամ` ՌԴ-ի իշխանությունների: Դրանք մասնավոր ալիքներ են, և մենք իրավունք չունենք միջամտելու նրանց խմբագրական քաղաքականությանը»,- նշեց նա՝ վստահեցնելով, թե, օրինակ, «Ռոսիա» հեռուստաալիքն այդ հարցում իրեն զուսպ է պահում, և որ իրեն պետք է հավատալ` որպես հայի, որ ՌԴ-ում ՀՀ-ի նկատմամբ դրական են տրամադրված: