|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսսիային, որն արդեն տասն օր է թշնամիները ցուցաբերում են հայկական սահմանների ողջ երկայնքով: Բողոքի ակցիաները տեղի են ունենում զուգահեռ. նախ՝ Փարիզում, որտեղ հայ համայնքը իր բողոքի ձայնն է բարձրացնում Թուրքիայի դեսպանատան առաջ: Ֆրանսիայի երկրորդ մայրաքաղաք հայաշատ Մարսելում էլ հայ համայնքը նախ բողոքի ակցիա իրականացրեց Թուրքիայի հյուպատոսության առաջ, ապա միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, իսկ այժմ արդեն փակել են Մարսելի կենտրոնական փողոցներից մեկը:
Ֆրանսիայի մեկ այլ՝ Ռեն քաղաքում հայ համանքը մի քանի րոպե ավտոմեքենաներով փակել էին կարևոր փողոցներից մեկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը:Ակցիայի մասնակիցների ավտոակցիայով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ադրբեջանական ագրեսիային և կոչ անում Ֆրանսիային շտապ միջամտել Արցախի ժողովրդի խաղաղության համար:
Մանրամասները՝ տեսանյութերում.