Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը հետևում է Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին, քանի որ այդ երկիրը Հայաստանի կարևոր գործընկերներից է. Իրան այցին ընդառաջ` ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Նա հիշեցրել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ 2015թ. ողջունեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումը, քանի որ Հայաստանը ղեկավարվել է այն տեսլականով, թե ինչպիսի հնարավորություններ են բացվում տարածաշրջանային կայունության և համագործակցության համար:
«Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է: Մենք հետևում ենք Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին: Բնականաբար, Իրանի շուրջ վերջին իրադարձությունները մտահոգում են նաև մեզ: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է կոորդինացված աշխատել, վարել բաց երկխոսություն և' իրանական կողմի, և' գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ: Մենք հստակ ներկայացնում ենք մեզ անհանգստացնող խնդիրները, մեր մտահոգությունները և մեր դիրքորոշումը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը կարող է դրական գործոն լինել խնդիրների լուծման, որոշումների որոնման հարցում»,- ասել է Փաշինյանը: