Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն, մենք կարող ենք մտածել նաև Հայաստանի հետ կապեր հաստատելու մասին: Այս մասին ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հայեն. հաղորդում է ԱՊԱ-ն:
Նա նշել է, որ Պակիստանը ադրբեջանա-հայկական հակամարտության կողմ չէ: «Բայց մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»,- շեշտել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Պակիստանը, ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ հետագայում և վերջին պատերազմում ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերել Բաքվին։
Պակիստանն ու Սաուդյան Արաբիան մինչ օրս մնում են այն երկու երկրները, որոնք չեն ճանաչում ՀՀ անկախությունը։ Սակայն եթե Սաուդյան Արաբիայի հետ ՀՀ–ն ունի տարատեսակ կապեր, ապա Պակիստանի հետ նման տենդենց չի եղել ու չկա։