|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի վնասել մատը ձյուդոյի մրցման ժամանակ և իրեն հիանալի է զգում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Իրեն հիանալի է զգում, պատրաստվում է հանդիպել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, այնուհետև` հոկեյ խաղալ»,- ասել է նա:
Ըստ Պեսկովի` Պուտինը պարզապես հարված է ստացել մատին, ոչ մի սարսափելի բան չի պատահել:
Հիշեցնենք, որ համապատասխան տեղեկությունը տարածել էին մի շարք ԶԼՄ-ներ: