| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոին:
Այս ընկերության կազմում է ընդգրկված հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերությունը: 
Հանդիպմանը քննարկվել են հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը: 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չինական ընկերության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների կատարմանը: Դինգ Ժենգուոն վստահեցրել է, որ «Սինոհիդրո»-ն հաջողությամբ իրականացնելու է հյուսիս-հարավի ավտոճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները և պատրաստ է առաջ մղել շինաշխատանքները: 
Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու չինական կողմին շինաշխատանքների ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալու նպատակով: