|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արցախի Հանրապետության ոստիկանության ՖԲ էջից տեղեկանում ենք, որ հունվարի 11-ին ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տաքսի սերվիսի գրասենյակում վիճաբանություն է առաջացել նախկինում դատվածներ՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Բ.Մ-ի և Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Բ.-ի միջև, ինչի հետևանքով Բ. Մ.-ն՝ ձախ ոտքի հրազենային, իսկ Ա. Բ.-ն` գլխի շրջանի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում։
Ստուգումներ իրականացնելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» և «Մաուզեր» տիպի ատրճանակներ: Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Տարվում է նախաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: