|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«168 ժամի» տեղեկություններով` երեկ տհաճ միջադեպ է տեղի ունեցել ֆինանսների նախարարության Իրավաբանական վարչությունում: Ըստ թերթի աղբյուրների` Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանը եւ գլխավոր մասնագետ Հ. Աջեմյանը վեճի են բռնվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Միջադեպին ներկա են եղել ինչպես Իրավաբանական վարչության պետն ու աշխատակիցները, այնպես էլ փոխնախարարներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 168.am կայքում այս լուրի հրապարակումից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ` նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:
«Նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջեւ, որոնցից մեկը` Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի: Հաշվի առնելով նշված հանգամանքը` ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը` «ՀՀ քաղծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասին գ/ կետի համաձայն `Արմեն Բադալյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու համար»,- նշված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: