|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը տուգանել է թուրքական Onur Air ավիաընկերությանը. հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ Հարավային տրանսպորտային դատախազությանը:
Բանն այն է, որ ընկերության` մայիսի 20-ի երեկոյան Անթալիայից Չելյաբինսկ թռչող Airbus 321 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Ինքնաթիռում գտնվել է 226 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
ՌԴ Հարավային տրանսպորտային դատախազության անցկացրած ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ հարկադիր վայրէջքից ու ավելի քան 8 ժամ ուշացումով իրականացված թռիչքից հետո ավիաընկերությունն ուղևորներին սնունդ չի տրամադրել, զանգեր կատարելու հնարավորություն չի տվել և չի տեղավորել հյուրանոցում:
Տուգանքը կկազմի 20 000 ռուբլի: