Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտակա բարձունքների վրա թուրքերն են, իսկ իրենց դեմ ով այսօր կանգնած է, չնչին աշխատավարձ է ստանում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Վարդենիսում բողոքի ակցիայի ժամանակ նշեց Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Դավիթ Գասպարյանը:
«Որեւիցե մեկը գիտի՞ էստեղ սահմանին ինչ է կատարվում: Թող պետությունը շահագրգռի, որ ոչ մեկը չգնա ռուսի ձեռք տակ բետոն թափի, թող փող տան, էստեղ բոլորն էլ մահապարտ տղերք են, գնան իրենց երկրի համար կանգնեն:
Առաջ Արցախն էր մեր դարպասը, հիմա չունենք էդ դարպասը, հիմա Վարդենիսն է դարպասը: Էս մեր սարն է, մենք պետք է պահենք, բայց դրա համար պետք է շահագրգռեն, որ Վարդենիսը չլքվի, դառնա Աղդամ: Այստեղ 90 տոկոսն ունակ է զենք վերցնելու, կռվելու:
Եվս մեկ անգամ խնդրում եմ Փաշինյանին՝ խնդրում եմ զենք, տանկ, զորք, երիտասարդներին շահագրգռի, որ գան, դառնան մահապարտ»,-ասաց նա:
Տեղեկացրել էինք, որ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի:
Վարդենիսում գտնվող հիմնարկությունները, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, տևական ժամանակ ստորագրահավաք էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։