Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 – կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան։
Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։
Տեղադրվելու է 10 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ, (ստորին շերտ՝ 6 սմ խոշորահատիկ ասֆալտ, վերին շերտ՝ 4 սմ մանրահատիկ ասֆալտ)։ Ճանապարհի հիմնանորոգման ընթացքում նախատեսված է նաև 8 երկաթբետոնե խողովակի նորոգում, 2 հատվածում՝ նոր մետաղական խողովակների տեղադրում, 15663 գծամետր արգելափակոցների, ազդանշանային պոլիմետրային սյուների (924 հատ), ճանապարհային նշանների (141 հատ) տեղադրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 12 կամրջի նորոգում, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։
Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումը կավարտվի 2021թ. աշնանը։