| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների միջև բազմաթիվ կոնֆլիկտային հարցեր կան: Դրանցից մեկն այն է, որ Մոսկվան դժգոհ է անդամ երկրների տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայումից: Այդ մասին հայտնի է դարձել Коммерсантъ-ին:
Ըստ թերթի` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 11-ին այդ հարցը բարձրացրել է Ալմա Աթայում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Լաբորատորիաները բացվել են Հայաստանի և Ղազախստանի տարածքում` ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ, և անհանգստացնում են Ռուսաստանին: Նման լաբորատորիաներ են գործում նաև Ուկրաինայում ու Վրաստանում:
«Մեր հատուկ ծառայություններն ու գիտնականները լարված են այդ լաբորատորիաների ի հայտ գալով: Չեն բացառում, որ դա ինչ-որ կերպ կարող է հետագայում օգտագործվել մեր դեմ: Չէ՞ որ դրանք Արևմտյան Եվրոպայում չեն ստեղծվում»,- Коммерсантъ-ի հետ զրույցում ասել է ներկայանալ չցանկացած ռուս դիվանագետ: Նրա խոսքով՝ Մոսկվան այդ լաբորատորիաներին հասանելիություն ունենալու ցանկություն ունի:
Ըստ թերթի տվյալների` Երևանի հետ անգամ քննարկվում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ առանձին փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: