Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը` Akunq.net
Թուրքական տպագրական գործն ու մամուլը շատ հարուստ պատմություն ունեն։ Նկատի ունեմ այն ջանքները, որ այդ գործում գործադրել են ժամանակաշրջանի տպարանների սեփականատերերը։ Մեր հին բազմաթիվ հրատարակչական օրգաններում, այսինքն՝ ամսագրերում ու թերթերում, արծարծվել են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, բարոյականությունը, իրավունքը, կրթությունը, կրոնը։ Թանզիմաթյան ու Երկրորդ սահմանադրականության (նկատի ունի երիտթուրքերի իշխանության տարիները-Ակունք խմբ.) ժամանակաշրջանում սկսեցին արագ զարգանալ թուրքական տպագրական գործն ու լրագրությունը։ Պատմական այդ ժամանակաշրջանները կարևոր են եղել նաև մամուլի զարգացման համար։ Հատկապես Սահմանադրականության երկրորդ շրջանի բերած ազատությունները օգտակար եղան մուսուլման եղող ու չեղող, օտար լեզուներով լույս տեսնող թերթերի համար։ Այդ ժամանակաշրջանում առաջին մեկ տարում երեք հարյուրից ավել թերթ ու ամսագիր է լույս տեսնել։ Այդ շրջաններում տպագրական գործով ու լրագրությամբ զբաղվող անձանցից մեկն էլ հայազգի Արթին Ասատուրյանն էր։ Եթե հաշվի առնենք, որ օսմանյան շրջանում հայ տպագրությունն առանձին նշանակություն է ունեցել, ապա շատ պատճառներ կունենանք թուրքական տպագրության պատմության մեջ կարևոր տեղ զբաղեցրած Արթին Ասատուրյանի մասին տեղեկանալու։
1. Արթին Ասատուրյանի կյանքը
Ասատուրյանը ծնվել է 1850-ական թթ. սկզբներին Կայսերիում (Կեսարիա-Ակունքի խմբ.)։ Նա այնտեղ կրթություն ստանալուց հետո գնացել է Ստամբուլ, որտեղ շարվածք անելու հետ մեկտեղ սկսել է զբաղվել հրատարակչական գործունեությամբ։ 1880-ական թթ. սկզբին գնել է Տպագրական շարվածքի ընկերությունը (Şirket-i Mürettibiye Matbaası) ու ընդլայնել գործունեությունը։ Իր տպարանում տպագրվում էին թատերական պաստառներ, տարատեսակ գրքեր, հաշվապահական մատյաններ։ Նա այդ նյութերը տպագրում էր 8 լեզուներով՝ թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ռուսերեն, հայերեն։ Եռանդուն աշխատանքի ու որակյալ արտադրանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում տպարանն ուշադրություն է գրավում ու մեծ հաջողություններ գրանցում։ Բացի այդ՝ ամուսնացած Ասատրյանը բավականին շատ արու զավակ է ուենցել, սակայն երեխաների թիվը հստակ հայտնի չէ։
2. Հանրահայտ Բաբըալի պողոտան
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող Բաբըալի պողոտան ինչպես այսօր, այնպես էլ այդ ժամանակ հրատարակչության կենտրոններից էր։ Ասատուրյանի տպարանն էլ հենց Բաբըալի պողոտայում էր գտնվում։ Ռեշիդ էֆենդի անվամբ խանում այն զբաղեցնում էր 52-րդ համարը։
3. «Արթուր Ասատուրյան ու որդիներ տպարանը»
Մինչև 1894 թ. Տպագրական շարվածքի ընկերություն (Şirket-i Mürettibiye Matbaası) անունով գործունեություն ծավալած նրա տպարանն այդ տարվանից հետո ստիպված է լինում փոխել անունը, քանի որ կառավարությունն արգելել էր «ընկերություն» բառը։ Նա տպարանի անունը փոխում է ու դարձնում «Արթուր Ասատուրյան ու որդիներ տպարան»։ Այն դառնում է Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք ամենաակտիվ գործունեություն ծավալած տպարաններից մեկը։
Մերթ Բեքչի
Մանրամասները` սկզբնաղբյուրում: