Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաուդյան Արաբիայի իշխանամետ «Ուքազ» թերթի հոդվածագիր Հանի աս Զահիրին «ԻՇԻՊ-ի առաջին պետական կազմավորումը` 1299-1923 թթ.» հոդվածում մեղադրել է Օսմանյան կայսրությանը գաղութացման մեջ. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Իմ նախկին հոդվածներում անդրադարձել եմ Էբուբեքիր ալ Բաղդադիի պետության մասին, նշել, որ ԻՇԻՊ-ը երկրորդ իսլամական պետությունն է: Որովհետև ԻՇԻՊ-ից առաջ հիմնադրված մեղքերով, սպանություններով և իր կործանումից հետո իր զինվորներին առնետների պես արաբական աշխարհից դուրս բերելով հայտնի մի պետություն կար: Նրանք իրենց ներկայացնում էին Օսմանյան պետություն կեղծ անունով, սակայն նրանք ԻՇԻՊ-ի առաջին պետությունն էին»,- գրում է Զահիրին:
Իսկ նույն ամսագրի գլխավոր խմբագրի օգնական Հալիդ Աբբաս Թաշքենդին «Նոր օսմանցին իր պապերի կայսրությունում ի՞նչ է փնտրում» վերնագրով հոդվածում, քննադատելով կայսրության անվանումը, նշել է, որ նրանք, որոշ իսլամական անուններ վերցրել և փոխել են, սակայն դրանք չեն համապատասխանում իսլամին և պետության հիմնադիր Օսմանի անունը իրականում Ուտման է:
Նա նաև հայտնում է, որ թյուրքական ազգերը իրականում չեն յուրացրել իսլամը և առաջնորդվում էին կռապաշտական հավատքներով, իսկ նրանց ծավալապաշտությունը ոչ թե իսլամի տարածման, այլ ավարի համար է մղվել: