Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց Ռաֆայել Լեմկինի անունով
Տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել: Նիստում քննարկվող հարցերից մեկն էլ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին Ռաֆայել Լեմկինի անունով անվանակոչվելն էր: Ձայների` 46 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակությամբ որոշումն ընդունվեց:
Լեմկինն անվանի իրավագետ է, նա է «ցեղասպանություն» եզրույթի հեղինակը: