Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։
«Ես երբեք չեմ զարմացել Սասուն Միքայելյան տեսակի անձերի տեսակետներից թե՛ 90-ականներին և թե՛ նաև այսօր: Այդ երևույթները 30 տարի է` մեզ ուղեկից են: Դա այդ տեսակի ու մակարդակի մարդկանց ընկալումների իրական արտացոլանքն է իրենց արտահայտություններում:
Այստեղ կա երկու հանգամանք՝
Նախ նրանց «տեսակետներ»-ը ձևավորվում են որոշակի շրջանակների ազդեցության ներքո, և երկրորդ` այդ շրջանակները նաև մղում են մեր «հերոսներ»-ին` հպարտությամբ և համոզվածությամբ բարձրաձայնել ինչ-որ բաների մասին, որոնց խորքը իրենց իսկ գիտակցության համար հասու չէ:
Վտանգը ոչ թե տեսակետ արտահայտողներն են, այլ նրանց տեղ տվող, ոգևորող և առաջ մղողները:
Հավելյալ բացատրություններն ու մեկնաբանությունները առ ոչինչ են:
Հ.Գ. – Մեր ազգային ազատագրական պայքարը ստվերի տակ դնելու շահագրգիռ կողմերը շատ են: Միշտ պետք է զգոն լինել»,- գրել է դաշնակցական պատգամավորը: