|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Դատախազության օրվա առթիվ.«Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության դատախազության տոնը մարդու և ազգի ազատության, արժանապատվության, իրավունքների վերականգնման և արդար հաղթանակի խոսուն վկայությունն է: Այսուհետ ևս շարունակելով պահպանել ձևավորված համագործակցության բարենպաստ ավանդույթները՝ երկուստեք շարունակելու ենք համատեղ ուժերով դիմակայել բոլոր մարտահրավերներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։
Մենք միահամուռ ուժերով պատրաստ ենք նվիրվել մեր ժողովրդի անվտանգությունը խաթարող հանցագործությունների բացահայտման գործին։ Կրկին շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության տոնը, Ձեզ և դատախազության յուրաքանչյուր աշխատակցի ցանկանում եմ բարօրություն և բարեկեցություն՝ շարունակելու Ձեր ազնիվ մարտական ծառայությունը հանուն Արցախի Հանրապետության»: