|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ստանձնել Է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը. հայտնում է ТАСС-ը:
«Առաջին անգամ ես ստանձնում եմ պաշտպանության նախարարի պաշտոնը և գիտեմ, որ դա անում եմ այն ժամանակ, երբ բազմաթիվ են անվտանգության ոլորտում պետության քաղաքականության քննադատները»,- ասել Է նա իր հեռուստաուղերձում:
Նեթանյահուն հույս Է հայտնել, որ կոալիցիոն գործընկերները «պատասխանատվություն կդրսևորեն և չեն ձգտի կառավարության հրաժարականին»:
Հիշեցնենք, որ Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական էր տվել, քանի որ դեմ էր ՀԱՄԱՍ-ի հետ հրադադար կնքելուն: